ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Տոմիսլավ Նիկոլիչ. ԵՄ-ը ստորացուցիչ պայմաններ է ստեղծում բալկանյան երկրների համար

Տոմիսլավ Նիկոլիչ. ԵՄ-ը ստորացուցիչ պայմաններ է ստեղծում բալկանյան երկրների համար
25.10.2016 | 21:40

Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը մեղադրում է Եվրամիությանը բալկանյան երկրների համար «ստորացուցիչ պայմաններ» ստեղծելու համար: Նա չի հստակեցրել, ենթադրվում է, որ Սերբիայի նախագահն ակնարկում է ԵՄ որոշ երկրների՝ Կոսովոն անկախ պետություն ճանաչելու պահանջները:

Տոմիսլավ Նիկոլիչը Մոսկվա այցի ընթացքում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել էր, որ Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը՝ որպես ԵՄ անդամակցելու պայման:

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ